Խաղաղիչների թափորը ամեն տեղ խաղաղություն հաստատելով հասավ դպրոց: Գլխավոր խաղաղիչը կասկածանքով տնտղեց դպրոցի ցնցուղն ու դարձավ թափորի կանանցից մեկին.
- Մի հատ շուտ մտեք էս ցնցուղի տակ ու լողացեք, որ որակը ստուգենք:
- Բայց ես անցյալ շաբաթ եմ լողացել:
- Ոչինչ, հիմա էլ լողացեք ու պարզաջրվեք, որ նայենք:
- Ի՞նչը նայեք:
- Որակը:
- Իսկ չի՞ լինի՝ ես այն ունիտազը փորձարկեմ, իսկ ցնցուղի տակ թող մարզպետը մտնի, ինքը մի ամիս առաջ ա լողացել:
- Այ դու խորամանկ, ինչո՞ւ միանգամից չասացիր, որ զուգարան ես ուզում:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ